Ամենից հաճախ թոքերի քաղցկեղը հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ հիվանդությունն արդեն մետաստազներ է ստացել եւ տարածվել այլ օրգանների վրա։ Վաղ փուլերում այն հաճախ չի դրսեւորվում, կամ դրսեւորվում է այնպիսի ախտանիշներով, որոնք հեշտությամբ կարելի է չնկատել:

Մասնագետների կարծիքով՝ թոքերի քաղցկեղի երեք հիմնական ախտանիշ կա, որոնք հանդիպում են հիվանդների մեծ մասի մոտ, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրանց։

Որոշ հիվանդների մոտ դեմքի կամ պարանոցի այտուց է առաջանում, ըստ Ամերիկայի քաղցկեղի բուժման կենտրոնների: Հենց այդպիսի այտուցն է առաջին ախտանիշը, որին պետք է ուշադրություն դարձնել։

Երկրորդ ախտանիշը սնունդը կուլ տալու դժվարությունն է կամ կուլ տալու ժամանակ անսովոր ցավը:

Թոքերի քաղցկեղի երրորդ հնարավոր ախտանիշը թմբուկի փայտերի համախտանիշն է՝ երբ մատների արտաքին տեսքը փոխվում է, դրանք հաստանում են եղունգների տարածքում՝ ստանալով փորձանոթի տեսք։

Այս նշաններից որեւէ մեկի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի:

Նշենք, որ 2020 թվականին թոքերի քաղցկեղը դարձել է քաղցկեղից մահացության գլխավոր պատճառը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հիվանդությունը 1,8 միլիոն մարդու կյանք է խլել։