Ռուսաստանը նախատեսում է փոխել կորոնավիրուսային վարակի բուժման խորհրդատվությունները օմիկրոն շտամի պատճառով։ Սակայն վերջնական որոշումը կկայացվի մուտացիան ուսումնասիրելուց հետո։ Այս մասին Պերմ կատարած այցի ժամանակ ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն։
«Մենք կուսումնասիրենք նոր շտամի բոլոր հատկությունները, այդ թվում՝ օտարերկրյա գործընկերների հետ։ Դրանից հետո մենք կգնահատենք, թե ինչն է փոփոխություններ պահանջում, ինչը՝ չի պահանջում»,-ասել է նա։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Մուրաշկոն նշել է նաեւ 12-17 տարեկան դեռահասների մոտ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկի ժամկետները։ Նրա խոսքով՝ այն կսկսվի մինչեւ 2021 թվականի ավարտ։






