Ներարկումն ու ներռնգային պատվաստանյութը կարող են լիարժեք պաշտպանություն ապահովել կորոնավիրուսից։ Նման կարծիք է հայտնել վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը (Ռուսաստան)։

«Ներռնգային կիրառման ժամանակ մեծ քանակությամբ իմունոգոլոբուլիններ են արտադրվում, իսկ պատվաստանյութի ներարկման ժամանակ դա տեղի չի ունենում։ A-իմունոգոլոբուլինները պաշտպանում են լորձաթաղանթը, ուստի վիրուսը չի կարող ներթափանցել օրգանիզմ։ Իսկ ներսում, պատվաստումից հետո, մենք ունենք ամենաշատ G իմունոգոլոբուլինները  (հակամարմիններ): Եվ եթե ստանանք երկու պատվաստանյութն էլ, կստանաք շատ իմունոգոլոբուլիններ A եւ G: Բայց մինչ այժմ որոշում չկա կրկնակի պատվաստումների մասին»,-ասել է մասնագետը Ura.ru-ին տված հարցազրույցում:

Իր հերթին, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Տոկարեւը նշել է, որ ներռնգային կիրառման հիմնական առավելությունը կորոնավիրուսի կրող լինելուց դադարելու հնարավորությունն  է։ Նա հավելել է, որ այս դեպքում օրգանիզմի պաշտպանվածությունը վիրուսից, ենթադրաբար, պետք է առավելագույնի հասցվի։