E. Coli-ի (աղիքային ցուպիկի) շտամներից մեկը պատասխանատվություն է կրում կանանց եւ ծեր մարդկանց վարակների համար, համաձայն նոր հետազոտության:
H30-Rx շտամը ունի միզուղիներից արյուն ներթափանցելու աննախադեպ ունակություն, ինչն էլ բերում է սեպսիսի՝ վարակի ամենավտանգավոր ձեւի:
Հետազոտողներն ասում են, որ այս շտամը վտանգ է ներկայացնում միզուղիների վարակներից տառապող ավելի քան 10 միլիոն ամերիկացիների համար:
mBio ամերիկյան մանրէաբանական ընկերության ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ այս մանրէն էվոլյուցիայի է ենթարկվել մի շտամից, ինչը թույլ է տալիս նրան խուսափել ամենահզոր հակաբիոտիկներից:
Հետազոտությունը իրականացվեց Ջորջ Վաշինգթոնի անվան համալսարանի հասարակական առողջապահության դպրոցի էկոլոգիայի եւ առողջապահության պրոֆեսոր Լենս Պրայսի գլխավորությամբ:
Մի խումբ ST131 աղիքային ցուպիկների վրա աշխատեցին Լենս Պրայսը եւ նրա գործընկերները՝ Ջեյմս Ռ. Ջոնսոնը՝ վետերանների գործերով Բժշկական կենտրոնից եւ Մինեսոտայի համալսարանից, եւ Եվգենի Սոկուրենկոն՝ Վաշինգթոնի համալսարանի Բժշկական դպրոցից, տեղեկացնում է Fox News-ը։
Օրինակ՝ հետազոտողները բացահայտեցին, որ հայտնի H30 շտամը ինքն իրեն կլոնավորվել է H30-R-ի՝ դառանալով լիարժեք կայուն ցիպրոֆլոքսացինի (երկրորս սերնդի հակաբիոտիկ) հանդեպ, որը 1987 թվականին համարվում էր հրաշք դեղամիջոց: Այնուհետեւ կլոնները վերածվեցին H30-Rx-ի, որոնք կայուն են նույնիսկ երրորդ սերնդի հակաբիոտիկների՝ ցեֆալոսպորինի հանդեպ:
«Այս շտամը փոխանցվում է մարդուց մարդուն եւ շատ վտանգավոր է երեւում», -ասաց Ջոնսոնը: «Այս հետազոտությունը կարող է մեզ օգնել գտնել ավելի արդյունավետ միջոց կայուն մանրէների հայտնաբերման, կանգնեցման եւ կանխարգելման համար, ինչպես նաեւ գտնել ավելի արդյունավետ միջոց նրա փոխանցումը պաշարելու համար կամ գտնել ախտորոշիչ թեստեր, որոնք կօգնեն բժիշկներին հայտնաբերել այս վարակը վաղ փուլերում, մինչեւ նրա մահացու վարակի վերածվելը»:
«Հիմա մենք գիտենք , որ գործ ունենք մեկ թշնամու հետ եւ, ուշադրության կենտրոնում պահելով այս շտամը, մենք կկարողանանք զգալիորեն ազդել այս համաշխարհային համաճարակի վրա», ասաց Սոկուրենկոն:






