Հոգեկան խանգարումները չեն կարող հակացուցում լինել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար, կարծում է Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի գլխավոր անկախ հոգեբույժ Գեորգի Կոստյուկը (Ռուսաստան)։

Մասնագետի խոսքով`պատվաստման համար հոգեկան առողջության մասով հակացուցումներ չկան եւ չեն կարող լինել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ավելին, մենք հնարավորություն ենք տալիս պատվաստել հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդներին, ովքեր գտնվում են մեր հիվանդանոցում։ Կողմնակի ազդեցության ոչ մի դեպք չենք նկատվել, հազվադեպ դեպքերում ներարկումից հետո մի քանի օր տեղային ցավ է եղել»,- ասել է Կոստյուկը:

Նրա խոսքով` հոգեբուժական հիվանդները պատվաստվում են կամավոր: Մասնագետները բացատրություններ են տալիս, խոսում պատվաստանյութի սկզբունքների եւ պատվաստումների կարեւորության մասին։