Համաշխարհային հանրությունը պետք է միավորի ջանքերը եւ մինչեւ 2022 թվականի կեսերը հասնի բնակչության 70 տոկոսի պատվաստմանը։ Դա կօգնի հաղթահարել կորոնավիրուսային համավարակը։ Այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։
Կառավարությունները եւս պետք է շարունակեն հատուկ առողջապահական միջոցներ ձեռնարկել՝ վիրուսի շտամներն ուսումնասիրելու համար, ասել է նա։
ԱՀԿ-ի ղեկավարը քաղաքացիներին կոչ է արել դիմակներ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն եւ խուսափել կուտակումներից։
ԱՀԿ-ն նաեւ առողջապահական անվտանգության ավելի ամուր համակարգերի կառուցման եւ առաջնային բժշկասանիտարական օգնության համակարգի ֆինանսավորման անհրաժեշտություն է տեսնում:
ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 276 միլիոնը, մահացել է 5.3 միլիոն մարդ:






