Հարավային Կորեայում «օմիկրոն» շտամի պատճառով մահվան առաջին երկու դեպքերն են գրանցվել։ Այս մասին հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը՝ հղում անելով առողջապահական մարմիններին։
Գործակալության տվյալներով՝ Սեուլից 329 կիլոմետր հարավ գտնվող Կվանջուում երկու վերջերս մահացած հիվանդների մոտ հետմահու «օմիկրոն» շտամի թեստը դրական է եղել: Երկու պացիենտներն էլ 90 տարեկանից բարձր են եղել։
Պացիենտները մահացել են անցյալ շաբաթ՝ երկուշաբթի եւ չորեքշաբթի օրերին, եւ առողջապահական մարմինները ներկայումս հետաքննում են մահվան ճշգրիտ պատճառները: Սակայն հաղորդվում է, որ սրանք «օմիկրոն» շտամից մահացության առաջին դեպքերն են, որոնք գրանցվել են Հարավային Կորեայում:






