Շաքարային դիաբետը կարող է արտահայտվել շատ ախտանշաններով, եւ դրանցից մեկը սովորաբար դրսեւորվում է գիշերը։ Այդ մասին պատմել է բրիտանացի դեղագործ Սումայի Փատելը։

Մասնագետի խոսքով՝ դիաբետի ախտանշաններից մեկը հաճախակի միզելն է, հատկապես գիշերը։

Հիվանդության մյուս ախտանշաններն են.

  • անհագ ծարավը,
  • խիստ հոգնածությունը,
  • այնպիսի վարակների առաջացումը, ինչպիսին կաթնասնկախտն է,
  • վերքերի դանդաղ լավացումը,
  • քաշի չկանխամտածված կորուստը։

Մասնագետների գնահատականներով՝ ամբողջ աշխարհում 537 մլն մեծահասակ ապրում է դիաբետով, եւ այդ թիվը շարունակում է աճել։ Չկառավարվող դիաբետը կարող է հանգեցնել առողջական մի ամբողջ շարք խնդիրների՝ փտախտից մինչեւ կուրություն։