Գիտնականները կասկածամտությամբ վերաբերվեցին նոր հետազոտությանը, որի համաձայն ասեղնածակումը կարող է օգնել մարդկանց նիհարել:

«Դժվար է պատկերացնել ավելի անհավանական բուժում»,- ասաց մեծ Բրիտանիայի Էկզետերի համալսարանի  այլընտրանքային բժշկության պրոֆեսոր Էդզարդ Էրնստը:

Հոդվածում պատմվում է կորեացի գիտնականների կողմից 91 մարդու մասնակցությամբ հետազոտության մասին, որը ներառում է երեք մոտեցում. մի խմբի մասնակցիների արտաքին ականջին տեղադրում էին հինգ ասեղ, մյուս խմբում ասեղնաթերապիան կիրառվում էր մեկ տեղում, իսկ ստուգիչ խումբը պլացեբո էր ստանում, տեղեկացնում է Fox News-ը։

Մասնակիցներին առաջարկեցին նաեւ բուժման ութ ամսիների ընթացքում հետեւել սահմանափակ  դիետայի, որը նախատեսված չէր նիհարելու համար, եւ միեւնույն ժամանակ չկատարել որեւէ այլ ֆիզիկական վարժություններ:

Արդյուքները վկայում էին զգալի տարբերությունների մասին ասեղնաթերապիա ստացած ակտիվ խմբերում  բուժման չորս շաբաթներից հետո: Նրանք մարմնի զանգվածի ավելի ցածր ցուցանիշներ ունեին ի տարբերություն ստուգիչ խմբի, որտեղ չէր նկատվում նման իջեցում:

Չորս շաբաթից հետո ակտիվ բուժման  խմբերում քաշը նույնպես զգալի տարբերվում էր ի համեմատ պլացեբո բուժում ստացող խմբի:

Մինչդեռ արտասահմանցի գիտնականները հայտարարեցին, որ պետք է շատ զգուշությամբ վերաբերել այս հետազոտությանը  եւ նրանից բխող ակնառու եզրակացություններին:

Բաց համալսարանի կիրառական վիճակագրության պրոֆեսոր Կեվին Մակկոնուէյը նշեց, որ հետազոտության մասնակիցների ավելի քան մեկ երրորդը չավարտեց բուժման կուրսը, բայց վերջնական արդյունքների հաշվարկի ժամանակ սա հաշվի չէր առնվել:

«Հետազոտությունը տեւեց ութ շաբաթ, որը իհարկե բավարար չէ, երբ խոսքը գնում է այնպիսի խնդրի ուսումնասիրման մասին, ինչպիսին է ավելորդ քաշը»,- ասաց նա:

«Այս ամենը չի խոսում ականջի ասեղնաթերապիայի օգտին,- ասաց նա,- մասնագետի մոտ այցելությունից հետո կնիհարեք ոչ թե դուք, այլ ձեր դրամապանակը»: