Եթե վերջերս ավելի հաճախ եք սկսել ուտել եւ ծարավ զգալ, ապա դա կարող է շաքարախտի նշան լինել, կարծիք է հայտնել Boston Heart Diagnostics-ում բժիշկ եւ առողջության հարցերով տնօրեն Մայքլ Դանսինգերը։
Նրա խոսքով՝ շաքարախտի ժամանակ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանում է, ինչը չեն կարողանում հաղթահարել երիկամները, որոնց միջով անցնում է գլյուկոզան։ Արդյունքում մարդն ավելի հաճախակի զուգարան գնալու կարիք է ունենում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է օրգանիզմի ավելի շատ հեղուկի կարիքի, որն էլ ծարավ է առաջացնում։ Նույնը տեղի է ունենում քաղցի դեպքում։
«Ձեր օրգանիզմը ձեր կերած սնունդը վերածում է գլյուկոզայի, որը ձեր բջիջներն օգտագործում են էներգիա ստանալու համար: Բայց ձեր բջիջներին անհրաժեշտ է ինսուլին գլյուկոզան յուրացնելու համար։ Դա կարող է քաղցի եւ հոգնածության պատճառ դառնալ»,- ասել է մասնագետը։






