Քնելու դիրքը կարող է ազդել ուղեղի գլիմֆատիկ համակարգի վրա, որն ուղեղից քիմիական նյութերը մաքրելու համակարգ է:

Սթոնի Բրուքի համալսարանի բժշկական գիտությունների դոկտոր Հելեն Բենվենիստի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս համակարգի արդյունավետությունը մեծանում է կողքի վրա քնելու ժամանակ՝ համեմատած որովայնի կամ մեջքի վրա քնելու հետ: Այն օգնում է նվազեցնել Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը։

Գիշերային գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսի ռիսկը նվազեցնելու համար մասնագետները նաեւ խորհուրդ են տալիս քնել ձախ կողքի վրա:

Գիտնականները նշում են, որ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսով հիվանդների 80 տոկոսը գիշերը ցավային ախտանիշներ է ունենում, եւ դա բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա։