Ինչո՞ւ չի կարելի քնել լիակատար մթության բացակայության պայմաններում։ Ինչո՞ւ է սա համարվում վատ գաղափար: Այս հարցերին պատասխանել է կենսաբանական գիտությունների թեկնածու, Յամալի հանրային առողջապահության բուժկենտրոնի գլխավոր բժշկի տեղակալ Նատալյա Պոլովոդովան (Ռուսաստան):
URA.RU-ի փոխանցմամբ՝ քնի ժամանակ լիակատար մթության բացակայությունը, մասնագետի կարծիքով, կարող է հանգեցնել քաղցկեղի զարգացման։ Լույսի առկայության դեպքում մարդու օրգանիզմը դադարում է արտադրել մելատոնին, որը պատասխանատու է նրա կենսաբանական ռիթմերի համար։
«Եթե չհետեւեք այս կանոններին, կսկսվեն քնի խանգարումներ, ինչը քաղցկեղի առաջացման գործոններից մեկն է»,- ասել է մասնագետը։
Նյարդաբան եւ սոմնոլոգ Ելենա Ցարեւան նույնպես հայտնել է մելատոնինի աշխատանքի խանգարման եւ քաղցկեղի զարգացման ռիսկի միջեւ կապի մասին։ Նրա խոսքով՝ լույսի ներքո քնելու պատճառով տուժում է նախ հոգեկանը, ապա մարսողությունն ու սրտանոթային համակարգը, իսկ երկարաժամկետ հեռանկարում մեծանում է քաղցկեղի առաջացման ռիսկը։






