Հայաստանում փետրվարի 27-ի դրությամբ, ընդհանուր առմամբ, պատվաստվել է 2 031 732 քաղաքացի:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին դեղաչափով իրականացվել է 1 087 524, երկրորդ դեղաչափով՝ 920 978 պատվաստում:

Խթանիչ պատվաստումների թիվը 23 230 է: