Պարկինսոնի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ հաճախ տեղի է ունենում ոտքի բութ մատի փոփոխություն, ինչին արժե ուշադրություն դարձնել։ Այս մասին նախազգուշացնում են Պարկինսոնի հիմնադրամի մասնագետները։
Պարկինսոնի հիվանդությունը գլխուղեղի քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առաջ են գալիս մի շարք շարժողական եւ ակամա շարժումների ախտանշաններ։
Մասնագետները Պարկինսոնի հիվանդության գլխավոր դրսեւորումների թվում նշում են ոտնաթաթի մատների ակամա ծալումը այն դեպքում, երբ մարդն այլ նշաններ չունի, որոնք կմատնանշեին ողնուղեղակեղեւային տրակտի դիսֆունկցիայի մասին։ Այդ հիվանդության ժամանակ ոտքի բութ մատը ակամա վերեւ է ծալվում, մինչ մյուս մատները մնում են ուղիղ դիրքում կամ էլ ներքեւ են ծալվում։
Գիտնականների խոսքով՝ այս ախտանշանն ի հայտ է գալիս հիվանդությունն ունեցող պացիենտների մոտ տասը տոկոսի մոտ։
Դիստոնիան մկանների նյարդաբանական շարժողական խանգարում է, սպազմ կամ ցնցումներ, որոնք կարող են առաջանալ օրվա տարբեր ժամերին։ Ոտքերի ծռմռված, սեղմված մատները կամ ոտքերի ցավոտ ցնցումները դիստոնիայի ակնհայտ նշաններ են, հավաստիացնում են մասնագետները։






