Կերակրափողի քաղցկեղով հիվանդներից շատերն ունենում են այն տարօրինակ զգացողությունը, որը կոկորդում մնացած սնունդ է հիշեցնում: Այս ախտանիշը կարող է վկայել նշված վտանգավոր հիվանդության մասին, կարծում են Ջոնս Հոփկինսի Բժշկական դպրոցի մասնագետները։

Հիվանդության այլ հնարավոր ախտանիշները ներառում են՝

  • Դժվարություններ կուլ տալիս,
  • Վատառողջ լինելու ընդհանուր զգացողություն,
  • Կրծքավանդակում ցավ,
  • Առանց պատճառի քաշի կորուստ,
  • Արյունով փսխում,
  • Մշտական հազ (թեթեւ հազ),
  • Խռպոտ ձայն,
  • Թթվային ռեֆլյուքս։

Կերակրափողի քաղցկեղի զարգացման ռիսկի գործոնների թվում են՝

  • Ծխելը,
  • Ալկոհոլի չարաշահումը,
  • Քրոնիկ այրոցքը կամ թթվային ռեֆլյուքսը,
  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը,
  • Ախալազիան (կերակրափողի ստորին հատվածի մկանների հազվադեպ հիվանդություն):