Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն ուղիղ կապ են գթել ճարպակալման ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի միջեւ՝ քաղցկեղի արագ զարգացող տեսակի, որը սովորաբար ընթանում է անախտանիշ եւ միշտ հանգեցնում է մահվան:

«Տվյալ գիտական աշխատանքը հիմք կհանդիսանա քաղցկեղի առաջացմանը հանգեցնող մեխանիզմների բացահայտման ավելի հավաստի հետազոտությունների իրականացման համար»,- հայտարարել են գիտնականները: Jonsson Comprehensive Cancer Center (JCCC) ուռուցքաբանական կենտրոնի հետազոտողները ցույց են տվել, որ ճարպոտ սննդով սնվող մկները ավելի շատ են հակված քաղցկեղային ախտահարումների , քան այն մկները, որոնք առողջ սննդով են սնվում, ինչը , գիտնականների կարծիքով, վերաբերվում է նաեւ մարդկանց: Բարձր կալորիականությամբ սնունդը վնասում է մարսողությանը, եւ հետեւաբար  հագնեցնում է ենթաստամոքսային գեղձի հյուսվածքի բորբոքման,ինչը ,հնարավոր է, հետագայում դառնում է քաղցկեղի առաջացման պատճառ: