Որոշ մթերքներ կանոնավոր օգտագործման դեպքում թույլ չեն տա ապրել մինչեւ խոր ծերություն։ Նման կարծիք է հայտնել ամերիկացի գիտնական Դեն Բյութները, ով ուսումնասիրում է մեծ թվով երկարակյացներով տարաժաշրջանների բնակչության կյանքի առանձնահատկությունները։
Մասնագետի խոսքով՝ կան մի շարք մթերքների, որոնք ընդունված չէ ուտել այն վայրերում, որտեղ մարդիկ, որպես կանոն, երկար են ապրում:
Մասնագետն առաջին հերթին խորհուրդ է տալիս զերծ մնալ ֆասթ ֆուդից, որը հսկայական քանակությամբ կալորիաներ եւ ճարպեր է պարունակում։ Ցանկալի է նաեւ խուսափել ավելացված շաքարով մթերքներից եւ արագ յուրացվող ածխաջրերի բարձր կոնցենտրացիաներից:
Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չուտել վերամշակված միս եւ չխմել քաղցր գազավորված ըմպելիքներ, քանի որ այդ մթերքները եւս ծայրահեղ բացասական ազդեցություն ունեն առողջության վրա։






