Հայաստանում սրտամկանի սուր ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը հասել է եվրոպական զարգացած երկրների ցուցանիշներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարության սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը:

Նրա խոսքով, եվրոպական զարգացած երկրներում հիվանդանոցային մահացությունը սրտամկանի սուր ինֆարտկներից մոտ 4-6 տոկոս է:

Հայաստանում այդ ցուցանիշը մինչեւ 2015 թվականը հասնում էր 8-10 տոկոսի: Սակայն ծրագրի շնորհիվ այն նվազել է եւ հասել է եվրոպական երկրների ցուցանիշներին:

Համլետ Հայրապետյանի խոսքով, որոշ պացիենտներ ծրագրից նույնիսկ մի քանի անգամ են օգտնվել: Նրա խոսքով, մտահոգիչ է, որ նույնիսկ վիրահատվելուց հետո պացիենտները չեն հետեւում իրենց առողջությանը, որի պատճառով նորից խնդիրներ են ունենում եւ երկրորդ, նույիսկ երրորդ անգամ վերադառնում են վիրահատության՝ նորից դառնալով ծրագրի շահառու:

«Ծրագիրը չի սահմանափակում, որ հիվանդը մեկ անգամ կարող է օգտվել այդ ծրագրից, բայց հիվանդները պետք է վիրահատությունից հետո ընդունեն որոշակի դեղորայք ու հրաժարվեն վատ սովորություններից, սակայն չեն անում եւ համարելով, որ անվճար է տրվում այդ վիրահատությունը նրանց, արհամարհում են այդ խորհուրդները եւ կրկին հայտնվում վիրահատարանում», - նշեց Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանում մեկնարկել է Սրտի անհետաձգելի վիրահատությունների (Stent for Life) ծրագիրը, որի շրջանակում ST էլեվացիայով սրտամկանի սուր ինֆարկտով պացիենտներին պետպատվերի շրջանակում ոչ դեղապատ ստենտ էր տեղադրվում:

2018-ից ծրագրի շրջանակում տեղադրվում են արդեն դեղապատ ստենտներ տեղադրել, իսկ 2019-ից ծրագրում ընդգրվեցին նաեւ առանց ST էլեվացիայի ինֆարկտի դեպքերը:

2015 թվականին ծրագրի շահառու էր դարձել 1500 պացիենտ, իսկ 2021-ին՝ 2200 պացիենտ: