Ձայնի փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի մասին: Այս մասին զգուշացրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS):

Ինչպես նշում է Daily Express-ը, մասնագետները խորհուրդ են տալիս հատուկ ուշադրություն դարձնել ձայնային փոփոխություններին, քանի որ դրանք կարող են լուրջ խնդիրների մասին վկայել։

Քաղցկեղը կարող է ախտորոշվել նաեւ մի շարք այլ ախտանիշներով՝ կուլ տալու դժվարություն, քաշի կորուստ, արյունահոսություն եւ թմրություն բերանում, շարժվող ատամներ, ծնոտի շարժման դժվարություն եւ լորձաթաղանթի վրա կարմիր եւ սպիտակ բծեր:

Մասնագետների կարծիքով՝ բերանի խոռոչում ուռուցք կարող է զարգանալ այտերի, քիմքի, շրթունքների կամ լնդերի ներսի մասում։

Եթե ​​դուք զգում եք վերը նկարագրված ախտանշանները, NHS-ը խորհուրդ է տալիս դիմել բժշկի, բայց պահպանել հանգստություն, քանի որ այս ախտանիշները կարող են վկայել այլ հիվանդությունների մասին: