Հաշվի առնելով երկրում համաճարակային իրավիճակի կայունացումը՝ առողջապահության նախարարությունն այսուհետ COVID-19-ի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակի շաբաթը մեկ:

Նշենք, որ այսօր առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել: Բուժվող քաղաքացիների թիվը հասել է 549-ի: