ՀՀ առողջապահության նախարարությունը հանրության դատին է հանձնում «Կոչումով բժիշկ» նախագծի չորրորդ թողարկումը` նվիրված Մինասյանների բժշկական ընտանիքին։ Նախագծի նպատակն է ներկայացնել Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս բնակվող հայ բժիշկների ամենօրյա բարդ ու գնահատելի աշխատանքը:

Մինասյանների բժշկական ընտանիքի հարուստ պատմությունը ներկայացնում է երրորդ սերնդի ներկայացուցիչը` Հարություն Մինասյանը, ով 2011թ. առ այսօր Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ է:

«Մասնագիտության ընտրությունը, կարծում եմ, կանխորոշված էր, քանի որ ծնվել ու մեծացել եմ բժշկական ընտանքիում: Մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ մշտապես լսել եմ բժշկագիտությանը, առողջապահությանը նվիրված քննարկումներ, հիվանդների ապաքինելուն ուղղված զրույցներ, հետեւաբար, վստահ կարող եմ ասել, որ բժշկի մասնագիտության ընտրությունը պատահական չէր»,-ասում է Հարություն Մինասյանը:

Հունիսից մինչեւ այժմ հրապարակվել են Ֆանարջյանների, Սարուխանյանների, Անանիկյանների բժշկական գերդաստաններին նվիրված թողարկումները։

Նախագծի՝ տեքստային ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ ՀՀ ԱՆ  պաշտոնական կայքի «Տեղակատու հարթակ» դարանում։