Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով ԱՄՆ-ում ավելի քան 250 000 երեխա կորցրել է իր  ծնողներին, գրում է  ABC հեռուստաալիքը՝ իր պատրաստած ռեպորտաժում պատմելով  ԱՄՆ-ում COVID-19-ի  ողբերգական հետեւանքների մասին։   Հեռուստաալիքը, մասնավորապես, նշում է, որ COVID-19-ի պատճառով ավելի քան 250 000 երեխա կորցրել է ծնողին կամ հիմնական խնամակալին։ Բնիկ ամերիկացի երեխաներն ամենաշատը տուժել են COVID-19-ից՝ ըստ դոկտոր Սյուզան Հիլիսի։  Բնիկ ամերիկացի երեխաների գրեթե 10 տոկոսը կորցրել է ծնողին կամ խնամակալին: Դպրոցների դասասենյակները դեռ գրեթե դատարկ են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 1 միլիոնից։