Երեւանի շտապ օգնության ծառայությունը անցյալ շաբաթվա ընթացքում սպասարկել է վնասվածքների եւ կոտրվածքների հետ կապված 10 կանչ, իսկ այս շաբաթվա ընթացքում՝ 15։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, պատասխանելով այն հարցին, թե քանի վնասվածքների դեպքեր են արձանագրվել վերջին օրերին տեղացած ձյան եւ մերկասառույցի պատճառով։
Ըստ Թագուհի Ստեփանյանի, ցրտահարույթան հետ կապված կանչեր չեն եղել։
«Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը նաեւ հայտնեց, որ վերջին շրջանում առհասարակ շատացել է շտապ օգնության դիմելիության թիվը՝ ծառայությունը օրական միջինը սպասարկում է 630 կանչ։ Առաջին տեղում են սրտանոթային հիվանդությունների եւ բարձր զարկերակային ճնշման հետ կապված կանչերը։






