Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

Մայիսի 22-ի դրությամբ՝ Հանրապետությունում քովիդի դեմ կատարվել է 2 միլիոն 193 հազար 307 պատվաստում։ Առաջին դեղաչափով կատարվել է 1 միլիոն 132 հազար 945 պատվաստում, 2-րդ դեղաչափով՝  1 միլիոն 3725 պատվաստում:

3-րդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 52 հազար 757 քաղաքացի։