Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացը։

Մայիսի 29-ի դրությամբ Հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 միլիոն 199 հազար 416 պատվաստում ։

Առաջին դեղաչափով կատարվել է 1 միլիոն 134 հազար 399 պատվաստում, երկրորդ դեղաչափով՝ 1 միլիոն 6 հազար 554։

Երրորդ՝ բուստեր դեղաչափով պատվաստվել է 54 հազար 415 քաղաքացի։