Ֆրանսիայում երկրորդ՝ արհեստական սրտի ներպատվաստմանը միտված վիրահատությունն է իրականացվել: Այս մասին Carmat ընկերության կողմից տարածված հայտարարության մեջ է նշվում: Օրգանը հիշյալ կազմակերպությունը ներկայացնող մասնագետներն են ստեղծել:

Ֆրանսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, խիստ գաղտնիության պայմաններում իրականացված վիրահատությունը մի քանի շաբաթ առաջ՝ Նանտի բժշկական կենտրոններից մեկում է ընթացել: Համաձայն տեղեկությունների, 900 գրամ քաշ ունեցող արհեստական սիրտը հավելյալ քաշով տառապող հիվանդի է ներպատվաստվել: Ու թեւ վիրահատության մասին շրջանառվող լուրերը միայն այսօր՝ օգոստոսի 8-ին են պաշտոնապես հաստատվել՝ օրեր առաջ Փարիզի բորսայում Carmat ընկերության բաժնետոմսերի արժեքի՝ 18,5 տոկոսի չափով աճ է արձանագրվել:

Հիշեցնենք, որ արհեստական սրտի առաջին փոխպատվաստումը Ժորժ Պոմպիդուի անվան եվրոպական հիվանդանոցում՝ 2013թ.-ի դեկտեմբերի կեսերին է իրականացվել: Սակայն վիրահատության ենթարկված 76-ամյա տղամարդը 2,5 ամից անց մահացել էր՝ ներպատվաստված ինքնատիպ բրոպրոթեզի աշխատանքի հետ կապված խափանումների պատճառով: