Սպիտակ տունն ակնկալում է, որ մինչեւ 5 տարեկան երեխաների պատվաստումները կսկսվեն հունիսի 21-ից, հինգշաբթի հայտնել է Սպիտակ տան՝ COVID-ի դեմ պայքարի համակարգող Աշիշ Ջան, փոխանցում է ABC News-ը: «Մենք ակնկալում ենք, որ պատվաստումները կսկսվեն արդեն երեքշաբթի՝ հունիսի 21-ին եւ կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում»,- ասել է Ջան Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ: Վարչակազմը քրտնաջան աշխատում է, ասել է նա, «պլանավորում է բոլոր տեսակի սցենարները՝ հիմնված այժմ ընթացող գործընթացի ցանկացած արդյունքի վրա»: «Մենք ակնկալում ենք, որ մի քանի շաբաթվա ընթացքում յուրաքանչյուր ծնող, ով ցանկանում է, որպեսզի իր երեխան պատվաստվի, կարող է գրանցվել»,- ասել է մասնագետը։

Նա նշել է, որ հունիսի 15-ին տեղի կունենա Սննդամթերքի եւ դեղերի հարցերով վարչության խորհրդատվական խմբի նիստը, որը կուսումնասիրի Moderna-ի եւ Pfizer-ի մանկական պատվաստանյութերի մասով տվյալները: