«Էրեբունի» ԲԿ-ում  բացվել է տարածաշրջանային նշանակության  Կաթվածի կենտրոն՝  համալրված նորագույն, գերժամանակակից սարքավորումներով:

Բացման արարողությանը  ներկա  էր  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:  Այս առիթով Հայաստան են ժամանել  աշխարհահռչակ Siemens Healthineers ընկերության բարձրաստիճան պաշտոնյաներ:

Siemens Healthineers ընկերության և «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջև համագործակցությունը 2 տասնամյակից ավելի պատմություն ունի: Այսօր բժշկական կենտրոնում ընկերության սոնոգրաֆիկ, ռենտգեն սարքավորումներն են, վերջին սերնդի  համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաները:

«Էրեբունի» բժշկական կենտրոնն այսուհետ նաև տարծաշրջանային նշանակության  ուսումնական կենտրոն է: 

«Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների և Siemens Healthineers ընկերության միջև  կնքված հուշագրով այժմ աշխարհի տարբեր երկրների բժիշկները նորագույն սարքավորումներով աշխատելու հմտություններ ձեռք կբերեն մեր երկրում՝  նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում:

Մանրամասները՝ տեսանյութում: