Գիտնականներն  ուսումնաիրում են, թե ինչու ենք մենք, մասնագետ- բժիշկներին լսելու փոխարեն, հետեւում հայտնի մարդկանց խորհուրդներին, հատկապես այն պարագայում, երբ  այդ խորհուրդների մեծ մասը կարող է լինել ոչ հավաստի, նույնիսկ վտանգավոր:

Կանադացի գիտնականները հետազոտել են, թե ինչպես են հայտնիները բժիշկ խորհրդատուների  նման վստահություն ձեռք բերում, եւ եկել այն եզրակացության, որ այստեղ դեր է խաղում ամբոխին հետեւելու բնազդը «փառապսակի էֆեկտի» հետ համատեղ, որը աստղին թվացյալ հուսալիություն է հաղորդում:

The British Medical Journal- ի Ծննդյան համարում հրապարակված  հոդվածում ասվում է, որ հատյնի մարդկանց  կողմից տրվող բժշկական խորհուրդը կարող է վտանգավոր լինել առողջության համար, եւ հիշատակեց սըր Մայքլ Պարկինսոնի շագանակագեղձի քաղցկեղը ինքնուրույն ախտորոշելու խորհուրդը, որպես սխալ եւ անօգուտ մեթոդ:

Սըր Մայքլը հայտարարել էր, ու եթե տղամարդը կարողանում է երկու քայլ հեռավորությունից միզել պատի վրա, ապա նա չունի շագանակագեղձի քաղցկեղ։ Միեւնույն ժամանակ, Գվինեթ Փելթրոուն  պնդում է , որ նախկինում պայքար է մղել քաղցկեղ առաջցնող «չար գեների» դեմ՝ սննդի մեջ օգտագործելով միայն  թարմ մթերքներ:

Հասարակության ներկայացուցիչները ավելի հեշտ են գնում իրենց սիրելի աստղի հետքերով՝ ուշադրություն չդարձնելով այլ խորհուրդներին, որոնք կարող են ավելի վստահելի լինել, ասում են հետազոտողները: Նրանք կոչ արեցին բժիշկներին նախազգուշացնել իրենց հիվանդներին աստղերի խորհուրդների հնարավոր վնասների մասին, հաղորդում է Daily Mail-ը:

«Նրանց ուժը կարող է օգտագործվել գիտական հիմք ունեցող լավագույն տեղեկությունների տարածման համար կամ կարող է օգտագործվել անօգուտ մթերքների եւ կեղծ միջամտությունների գովազդի համար»,- ասաց առաջատար հետազոտող Սթիվեն Հոֆմանը: