2020 թ. Հայաստանում բոլոր վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրծաղիկի տարածման կտրուկ նվազում է գրանցվել։ Սակայն 2021 եւ 2022 թվականներին երկիրը վերադարձել է նախաքովիդային համաճարակաբանական իրավիճակին։ Այս մասին Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ, մեկնաբանելով հասարակության շրջանում 2021թ. ջրծաղիկով վարակման դեպքերի աճի հետ կապված մտահոգությունները, հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ջրծաղիկի դեպքերն այս տարի շատ ավելի շատ են, քան 2020-ին, սակայն, ինչպես նշեց նախարարը, իրավիճակը մնում է նորմի սահմաններում։

«Համավարակային իրավիճակի մոնիտորինգը շարունակվում է ամենօրյա ռեժիմով»,- վստահեցրեց Ավանեսյանը։