Արձակուրդից հետո աշխատանքի վերադառնալը պետք է ձեզ ուրախություն եւ թարմություն պատճառի, սակայն հաճախ հակառակն է լինում։

Փորձագետներն ասում են, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են նրան, որ դուք արձակուրդից չեք ստանում սպասված հանգիստը, բայց, բարեբախտաբար, վերադարձը մի փոքր ավելի սահուն դարձնելու միջոցներ կան, գրում է USA Today-ը:

Թվային առողջության ոլորտի փորձագետ Մարկ Օստախը բացատրում է, որ դուք կարող եք նախապատրաստել ձեզ արձակուրդի նախքան այն սկսելը:

Արձակուրդի տեսակը եւս կարող է ազդել հանգստի վրա:

«Երբ լսում ենք արձակուրդ բառը, հաճախ մտածում ենք թուլանալու եւ հանգստանալու մասին: Թեեւ դա կարող է ճիշտ լինել հանգստի շատ տեսակների համար... որոշ ճամփորդություններ կարող են բավական էներգատար լինել. մտածեք ծովափնյա հանգստի մասին մեծ քաղաք այցելելու փոխարեն»,- խորհուրդ է տալիս թերապեւտ Մելիսա Դաուդը:

Հանգիստ արձակուրդ ստեղծելու առաջին քայլերից մեկը աշխատանքը մեկնելու համար նախապատրաստելն է. տեղեկացրեք հաճախորդներին, հստակ ակնկալիքներ դրեք վերջնաժամկետների վերաբերյալ եւ անհրաժեշտության դեպքում ներգրավեք գործընկերներին օգնելու համար ձեր բացակայության ընթացքում:

Օգտակար է նաեւ կառավարել ձեր ակնկալիքները բացակայության ընթացքում, քանի որ մենք հաճախ իդեալականացնում ենք արձակուրդները, նշել է հոգեկան առողջության լիցենզավորված խորհրդատու Քրիստինա Ջեֆրին:

Թեեւ ձեր ազատ ժամանակն առավելագույնս օգտագործելու ձգտումը հասկանալի է, աշխատանքային օրվա լիարժեք պլանավորումը կարող է հոգնեցուցիչ լինել եւ քիչ ժամանակ թողնել հանգստի համար: Այսպիսով, դուք ժամանակ եք հատկացրել հանգստանալու համար, բայց ինչպե՞ս իրականում հանգստանալ, երբ այդքան սովոր եք ծանրաբեռնված գրաֆիկի:

Հեռախոսը մի կողմ դրեք. դա առանցքային պահ է:

Եթե ​​կան փոքր առաջադրանքներ, ինչպիսիք են մի քանի նամակ ուղարկելը, կարող եք դա արագ անել:

Բնության հետ կապը եւս կարող է օգնել:

Նախապատրաստեք ձեզ հաջողության՝ չծանրաբեռնելով գրաֆիը վերադարձի շաբաթվա ընթացքում:

Հնարավորության դեպքում մեկ-երկու օր տրամադրեք ձեք ճանապարհորդության եւ աշխատանքի միջեւ՝ ուժերը վերականգնելու համար:

Այդ շաբաթվա ընթացքում շուտ քնելը եւս կօգնի ձեզ լիարժեք հանգստություն զգալ եւ հաղթահարել ռեակիվ սինդրոմը, որը կարող եք ունենալ ճամփորդությունից հետո: