Եթե ապագան միայն գորշ գույներով ենք տեսում, անընդհատ իռացիոնալ վախ եք զգում եւ նկատում եք միայն խնդիրները, ապա ձեր բոլոր ռեսուրսները սկսում եք ծախսել միայն ապագայի նկատմամբ վախի դեմ պայքարի վրա։ Բայց դուք կարող եք օգնել ինքներդ ձեզ, «Արգումենտի ի Ֆակտի»-ին ասել է հոգեբան եւ բիզնես քոուչ Աննա Ֆեդոտովան:
Մասագետի կարծիքով՝ ապագայի հանդեպ վախի պատճառներից մեկն անինքնավստահությունը եւ անօգնականության հաճախակի զգացումն է։ Բացի այդ, դուք, հավանաբար, չափազանց մեծ ուշադրություն եք դարձնում ձեր բացասական փորձառություններին՝ կենտրոնանալով անհաջողությունների վրա: Այս իռացիոնալ վախի մեկ այլ պատճառ կարող է լինել այն, որ դուք չափազանց շատ եք վստահում սիրելիների բացասական փորձին կամ վախենում եք սխալվելուց: Մարդկանցից յուրաքանչյուրն այս կամ այն չափով ունի թվարկված վախերից առնվազն մեկը, նշել է մասնագետը։ Եթե դրանց մեջ գտել եք ձերը, ապա կարող եք վերացնել այն: Պարզապես հետեւեք սխեմային: 1. Գիտակցեք այդ վախի պատճառը եւ ընդունեք այն
Հասկացեք, որ ցանկացած վախ նորմալ ռեակցիա է: Այն հենց այնպես չի առաջացել, այլ հայտնվել է կամ ձեր անձնական կամ ընդհանուր բացասական փորձի հիման վրա: Երբ հասկանաք, որ անհանգստության հետեւում որոշակի պատճառներ կան, ապա ավելի հեշտ կլինի ընդունել եւ աշխատել դրանց հետ: 2. Իրավիճակի եւ ձեր առանձնահատկությունների վերլուծություն անցկացրեք Երբ հասկանաք եւ ընդունեք վախի պատճառները, մտածեք, թե ինչ ռեսուրսներ եւ ուժեղ կողմեր ունեք դրանք հաղթահարելու համար: Ավելի լավ է գրի առեք ձեր ուժեղ կողմերը: Դա օգնում է հասկանալ, որ դուք իսկապես ուժեղ եք, ինքնավստահություն եւ ներքին աջակցություն ձեռք բերել: 3. Մաքրել տեղեկատվական դաշտը Եթե նկատում եք, որ ձեր ամենամոտ միջավայրը ստիպում է զգալ ձեր սեփական անզորությունը եւ վախը ապագայի նկատմամբ, մտածեք ձեր շրջապատը փոխելու մասին։ Երեւի այդ մարդիկ սովոր են այդպես ապրել։ Եւ եթե ձեր պլաներում չկա ամբողջ կյանքում վախով ապրելը, ֆիլտրեք ծանոթությունները եւ օգտագործվող տեղեկատվությունը:






