Բարձր զարկերակային ճնշում ունեցող շատ ծերերի կարելի է բուժել ավելի քիչ քանակի դեղամիջոցներով, համաձայն փորձագիտական հանձնաժողովի նոր  սկզբունքների: Բայց ոչ բոլոր փորձագետներն են համաձայն, այդ թվում նաեւ ազգային  կազմակերպությունը, րր կազմել է այդ հանձնաժողովը:

60-ից բարձր մարդկանց համար խմբի անդամներն առաջարկում են բուժման ավելի բարձր շեմ, այսինքն՝ դեղ նշանակել միայն այն ժամանակ, երբ զաքրկերակային ճնշման մակարդակը կգերազանցի 150/90 ցուցանիշը, տեղեկացնում է Fox News-ը։

Զարկերակային ճնշման շատ ագրեսիվ բուժումը կարող է գլխացավ եւ գիտակցության կորուստ հրահրել մեծահասակների մոտ, կամ անբարենպաստ փոխազդեցություն ունենալ այլ դեղերի հետ, որոնք նրանք խմում են այլ հիվադությունների  դեմ, ասում են փորձագետները:

Միեւնույն ժամանակ, Սրտաբանական ասոցացիան անհանսգտացած է այս նոր ցուցումներով, հայտարարելով, որ հետազոտությունը բավարար ժամանակ չտեւեց, որպեսզի դրսեւորվեին բարձր զարկերակային ճնշման անբավարար բուժման  վտանգները:

Հանձնաժողովը հայտարարեց, որ նրանց առաջնորդող սկզբունքները ուղղակի ցուցումներ են, եւ , որ բժիշկները պետք է որոշում ընդունեն՝ ելնելով հիվանդի անհատական իրավիճակից: Փորձագետներն ընդգծեցին, որ բարձր զարկերակային ճնշում ունեցողները կարող են օգուտ քաղել  առողջ սննդից, կանոնավոր ֆիզիկական վարժություններից եւ քաշի հսկումից, ինչը կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը: