Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, Էբոլա մահացու վտանգավոր վիրուսի զոհերի թիվը 2296-ի է հասել. տենդով վարակվածների ընդհանուր թիվը 4293 է կազմում:

Մի քանի օր առաջ նույն աղբյուրից ստացված տեղեկությունների համաձայն հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2097 էր կազմում, վարակվածներինը՝ 3944: Խոսքը, մասնավորապես, Գվինեայում, Լիբերիայում եւ Սիերա-Լեոնեում վարակման հնարավոր եւ արձանագրված դեպքերի թվի մասին է:

Reuters գործակալության հաղորդմամբ, տենդից առավել շատ Լիբերիայի բնակիչներն են տուժել: Վիրուսից մահացության մակարդակը 53 տոկոս է կազմում: