Սեչենովի անվան Մոսկվայի առաջին բժշկական համալսարանից թերապեւտ, գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ Պետր Տկաչենկոն պատմել է, որ սննդի հանդեպ հակակրանքը, որն ուղեկցվում է սրտխառնոցով կամ փսխումով, կարող է ցույց տալ գլխուղեղի տարբեր տեսակի վնասվածքներ:
«Ուտելու ընթացքում առաջացած սրտխառնոցի պատճառները շատ են: Դրանք կարող են լինել վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են մենինգիտը, էնցեֆալիտը կամ ուղեղի տարբեր ուռուցքները: Եթե դա երկարատեւ սրտխառնոց եւ մշտական փսխում է, ապա կարող է պահանջվել նյարդաբանի հետազոտություն: Դա կարող է լինել փսիխոգեն փսխում, երբ մարդ ունի հոգեկան կամ փսիխոգեն խանգարում՝ ինչ-որ տրավմատիկ իրադարձության հետեւանքով։ Սա կարող է դրսեւորվել սրտխառնոցով եւ փսխումով»,- ասել է Պետր Տկաչենկոն։
Նա նշել է, որ սրտխառնոց կարող է առաջանալ նաեւ աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողների եւ դիաբետով հիվանդների մոտ:
«Նման դրսեւորումներ կարող են լինել նաեւ կերակրափողի, ստամոքսի խոցի, ստամոքսի քաղցկեղի, կույր աղիքի հիվանդությունների դեպքում։ Որոշ դեղամիջոցներ նույնպես կարող են սրտխառնոց ե փսխում առաջացնել: Այս ախտանիշները կարող են լինել դիաբետով հիվանդների մոտ»,- եզրափակելով իր խոսքը՝ ասել է գաստրոէնտերոլոգը։






