Քաղցկեղի ախտանիշները կարող են անորոշ լինել եւ հաճախ սխալմամբ վերագրվել ավելի քիչ լուրջ հիվանդությունների: Հատուկ «МедикФорум»-ի համար ուռուցքաբան Անդրեյ Վորոբյովը նշել է քաղցկեղի երկու «ընդհանուր» ախտանիշ, որոնք կարելի է «շոշափել»:

Քաղցկեղը նկարագրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ անոմալ բջիջներն անվերահսկելիորեն բաժանվում են, ներթափանցում եւ ոչնչացնում օրգանիզմի նորմալ հյուսվածքները: Այս գործընթացը կարող է դժվար լինի դադարեցնել, եթե չբուժվի: Ախտանիշների վաղ հայտնաբերումը գոյատեւման հնարավորությունները մեծացնելու բանալին է:

Սակայն քաղցկեղի ախտանիշները կարող են բազմազան եւ ոչ սպեցիֆիկ լինել, ինչը նշանակում է, որ դրանք հաճախ աննկատ են մնում:

«Այտուցը կամ կոշտացած հատվածը, որը կարելի է շոշափել մաշկի տակ, քաղցկեղի ընդհանուր նշան է, որին պետք է ուշադրություն դարձնել: Պետք է լուրջ վերաբերվել մարմնի ցանկացած մասում մշտական ուռածությանը եւ այտուցներին»,- ասում է ուռուցքաբան Վորոբյովը։ «Սա ներառում է պարանոցի, թեւատակերի, փորի, աճուկի, կրծքի կամ ամորձիների ցանկացած ուռածության»:

Կոշտուկները կապված են քաղցկեղի մի շարք տեսակների հետ: Պարանոցի կողքի, թեւատակերի կամ աճուկի վրա ուռուցքը, որը չի իջնում, կարող է վկայել ոչ հոջկինյան լիմֆոմայի մասին: Ոչ հոջկինյան լիմֆոման քաղցկեղի մի տեսակ է, որը զարգանում է լիմֆատիկ համակարգում: Կրծքում կոշտությունը կարող է ինչ-որ լուրջ բանի, օրինակ՝ կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել:

Ամորձիներում կոշտուկները կարող են վկայել ամորձիների քաղցկեղի մասին:

Քաղցկեղի ընդհանուր նշաններն են՝

  • Հոգնածությունը
  • Քաշի փոփոխությունները, ներառյալ չկանխամտածված կորուստը կամ ավելացումը
  • Մաշկի փոփոխությունները, ինչպիսիք են մաշկի դեղնությունը, մգանալը կամ կարմրելը, չապաքինվող վերքերը կամ առկա խալերի փոփոխությունները
  • Աղիների կամ միզապարկի աշխատանքի փոփոխությունները
  • Մշտական հազը կամ շնչառության դժվարանալը
  • Կուլ տալու դժվարությունը
  • Խռպոտությունը
  • Ուտելուց հետո մշտական մարսողության խանգարումը կամ դիսկոմֆորտը
  • Մկանների կամ հոդերի մշտական անբացատրելի ցավը
  • Մշտական անբացատրելի տենդը կամ գիշերային քրտնարտադրությունը
  • Անբացատրելի արյունահոսությունը կամ կապտուկը։