Շոգ եղանակին մաշկի պաշտպանական միջոցներ կիրառելով՝ հաճախ մոռանում ենք մազերի մասին, գրել է Express-ը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատեւ քայքայիչ ազդեցությունը կանխելու համար փորձագետներն առաջարկում են մազերը շոգ եղանակին պաշտպանելու հինգ միջոց
- Սկսեք արմատներից եւ պաշտպանեք գլխի մաշկը
Հայտնի է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ազդում են մաշկի վրա, բայց գլխի մաշկն ամենից շատ է ենթարկվում վերեւից ճառագայթվելու պատճառով։ Իսկ դա զգալիորեն ազդում է ձեր մազերի վրա։
Գլխի մաշկը պաշտպանելու համար անպայման մազերի SPF կոսմետիկա օգտագործեք՝ սկսելով արմատներից եւ քսելով մազերի երկայնքով, որքան հնարավոր է փակ պահեք գլուխը, երբ գտնվում եք արեւի ուղիղ ճառագայթների տակ։
- Մազերն արեւի տակ փակ պահեք ազատ՝ լայն գլխարկներով։
Ավելի լավ է կրել դույլանման գլխարկներ, քանի որ դրանք ավելի ազատ են նստում գլխին եւ չեն խախտում սանրվածքը, ուստի կարող եք պաշտպանված մնալ արեւից՝ անվնաս պահպանելով սանրվածքը, խորհուրդ են տալիս փորձագետները։
- Օգտագործեք խոնավացնող միջոցներ մազերի պաշտպանության եւ դրանք սնուցելու համար։
Արեւի ազդեցությունը կարող է վնասել մազերի կուտիկուլան՝ արտաքին պաշտպանական շերտը։
Մազերի փխրունությունից, կոտրվող ծայրերից եւ փքունությունից խուսափելու համար կարեւոր է օգտագործել սնուցիչ միջոցներ՝ խոնավության ամուր շերտը պահպանելու համար, խորհուրդ են տալիս մասնագետները։
- Շատ ջուր խմեք
Խիստ շոգին անհրաժեշտ է շատ ջուր խմել, բայց դա կարեւոր է նաեւ ձեր մազերի առողջության համար։
Խմելու ջուրը խոնավացնում է մազերը։ Այն դրանք դարձնում է ավելի ամուր եւ խոնավ, ինչը դրականորեն է ազդում դրանց աճի եւ վերականգնման վրա։
- Շատ հաճախ մի լվացեք մազերը։
Մազերը չափից ավելի հաճախ լվանալը կարող է դրանք զրկել բնական պաշտպանիչ ճարպերից։
Որքան էլ գայթակղիչ լինի տաք եղանակին մազերը լվանալը, այդ ճարպերը լրացուցիչ պատնեշ են ստեղծում մազերի եւ գլխամաշկի ու արեւի միջեւ։






