Ռուսաստանցի ուռուցքաբանները նշել են աղեստամոքսային տրակտի քաղցկեղի հինգ նշանի մասին։

«Լսեք ինքներդ ձեզ։ Թվարկված նշանների ամբողջությունը կարող է վկայել հիվանդության նախնական փուլի մասին։ Ժամանակին արված ախտորոշումը ավելացնում է նպաստավոր կանխատեսման հավանականությունը»,- խորհուրդ է տվել ակադեմիկոս Մեշալկինի անվան Ազգային բժշկական հետազոտությունների կենտրոնը։

Կենտրոնի մասնագետները թվարկել են աղեստամոքսային տրակտի քաղցկեղի հինգ նշան վաղ ախտորոշման համար.

  • քրոնիկական ցավ որովայնում,
  • այրոց,
  • ախորժակի բացակայություն,
  • չպատճառաբանված թուլություն երկար ժամանակ,

• մաշկի ծածկույթների գունատություն։