Ե՛վ տղամարդիկ, և՛ կանայք կարող են ճաղատանալ (ալոպեկիա): Մազաթափության ամենատարածված պատճառներն են անդրոգեն հորմոնների մակարդակը կամ գենետիկ նախատրամադրվածությունը՝ նույն անդրոգենների մակարդակի բարձրացման ֆոնին, News.ru-ին տված հարցազրույցում ասել է բժիշկ եւ մարզիչ Աննա Տերեբինսկայան:
Նա ընդգծել է, որ, եթե ընտանիքում մոր կամ հոր կողմից կան նմանատիպ խնդիր ունեցող հարազատներ, ապա մեծ հավանականությամբ դրան ենթակա են նաեւ ժառանգները։ Նրա խոսքով, ժամանակին տեղի ունեցող ախտորոշումն ու բուժումը կարող են կասեցնել գործընթացը կամ զգալիորեն հետաձգել այն։
«Ճաղատության մեկ այլ պատճառ կարող է լինել էնդոկրին համակարգի դիսկարգավորումը` հիպոֆիզի եւ հիպոթալամուսի վնասումը, հորմոնների հավելյալ արտադրությունը, վերերիկամային կեղեւի դիսֆունկցիան կամ հորմոն արտադրող գոյացությունները` ձվարանների կիստաները: Բացի այդ հրահրող գործոններ կարող են լինել իմունային համակարգի փոփոխությունները, մաշկային հիվանդությունները, քիմիական, այդ թվում՝ քիմիաթերապիան, ճառագայթային վնասվածքները, ծանր մետաղներով թունավորումները»,- նշել է մասնագետը։






