Մարդը կարող է սննդային թունավորումը շփոթել աղիքային թունավորման հետ, քանի որ դրանք միանման են ազդում առողջության վրա, բայց երկրորդի դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի։ Սննդային թունավորման ախտանշանների դեպքում իրավիճակը կարող է ավարտվել ավելի վտանգավոր հիվանդության առկայությամբ, URA.RU-ին ասել է գաստրոէնտերոլոգ, հեպատոլոգ Պավել Բոգոմոլովը։

«Կարեւոր է շրջանի սանիտարահամաճարակաբանական նպաստավոր վիճակը։ Մենք հասկանում ենք, որ որոշ աղիքային վարակներ սկզբում այնպես են առաջանում, ինչպես եւ սննդային թունավորումները, տոքսիկոինֆեկցիան։ Կարեւոր է չմոռանալ, որ Հնդկաստանի պայմաններում գտնվելով՝ չեռացրած ջրի, չլվացված բանջարեղենների եւ մրգերի օգտագործումը ոչ թե սննդային թունավորման, այլ լուրջ վարակի՝ ընդհուպ խոլերայի առաջացման հավանականություն է։ Դա նույնպես դրսեւորվում է հեղուկի ինտենսիվ կորստով»,- ասել է Պավել Բոգոմոլովը։

Մասնագետն ընդգծել է, որ  աղիքային վարակի ժամանակ մարդը պետք է դիմի բժշկի։ «Աղիքային վարակների բուժումը ստացիոնար պատմություն է։ Ուստի, երբ խոսում ենք մեծահասակների մասին, կարեւոր է հասկանալ, թե որտեղ ես գտնվում, ինչ ռիսկեր կան, ինչի հետ կարող է կապված լինել ինքնազգացողության վատանալը։ Սրանից կախված՝ կարելի է ինքնուրույն պայքարել վարակի դեմ, եթե կերել եք անհամատեղելի մթերքներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։