ՀՀ Առողջապահության նախարարության Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը կապիտալ վերակառուցման փուլում է։ Մեկ տարի առաջ մեկնարկած շինարարական աշխատանքներում ընդգրկված են կենտրոնի բոլոր մասնաշենքերը:

301556154_372892531699290_1252569363354373197_n.jpg (47 KB)

Այն կունենա միջազգային չափանիշներին համապատասխան բաժանմունքներ` 400-ից ավելի մահճակալով` ապահովված անհրաժեշտ գույքով, սարքավորումներով, կենցաղային բոլոր պայմաններով:

301874860_372892695032607_1016241447236871291_n.jpg (42 KB)

Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Շրջայցի ընթացքում նախարարն ընդգծել է խնդիրների հիմնավոր լուծման, որակի և հարմարավետության գործոնները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունը։

301363142_372892665032610_8333945398347525470_n.jpg (54 KB)

Կենտրոնում նախատեսվում է նաև նոր հատվածի կառուցում` դեռահասների ճգնաժամային կենտրոն, որտեղ կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական ճգնաժամային աջակցություն: Այդ հարցում ՀԱՊԱԿ-ը համագործակցում է Ֆրանսիայի խոշորագույն հոգեբուժական կենտրոններից մեկի` Լեոնի Վինատիե հիվանդանոցի մասնագետների հետ: