Կիպրոսի համալսարանի գիտնականները Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայի գործընկերների հետ միասին ՄԻԱՎ-ի նոր շտամ են հայտնաբերել:
ՄԻԱՎ-ի հարուցիչի նախկինում անհայտ տարբերակը հայտնաբերվել է 14 տղամարդկանց մոտ, ովքեր 2017-ից 2021 թթ. Անալիզներ են հանձնել կղզում: Նրանց թվում կային Կիպրոսի, Մեծ Բրիտանիայի, Բուլղարիայի եւ Նիգերիայի 25-ից 75 տարեկան քաղաքացիներ։
Նշվում է, որ նրանց մեծ մասն ապրում էր Պաֆոսի շրջանում։ Հայտնաբերված շտամը ստացել է CRF91_cpx անվանումը։
«CRF91_cpx շտամի հայտնաբերման պահից եւս երկու հիվանդ է միացել այն կլաստերին, որտեղ տարածվում է վիրուսը, ինչը վկայում է դրա ակտիվ աճի մասին»,- նշել են գիտնականները։
Մասնագետները կարծիք են հայտնել, որ ռեկոմբինանտ շտամի առաջացմանը, որը միավորում է ժառանգական տեղեկատվությունը վիրուսի տարբեր տարբերակներից, կարող էր հանգեցնել վարակը, երբ մի տարբերակի կրողը վարակվել է եւս մի կամ մի քանի տարբերակներով։ Դա հնարավոր է, օրինակ, երկու վարակված մարդկանց չպաշտպանված սեռական շփման արդյունքում։






