ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:
«Կրթությունն անձի առաջընթացի հիմնական նախադրյալն է և ապագայի «անձնագիրը»:
Այն ամենամեծ ներդրումն է ստեղծարար հասարակության և մրցունակ պետության կերտման ճանապարհին:
Շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ` դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին:
Ուսումնական տարին սկսենք դրական լիցքերով, սպասումներով և աշխատասիրությամբ», - նշված է ուղերձում։






