Այս շաբաթ Արգենտինայում անհայտ ծագման թոքաբորբից երեք մարդ է մահացել, հաղորդում է Medical Xpress-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահական մարմիններին:
Տուկումանի հյուսիսարեւմտյան նահանգում ինը մարդ վարակվել է առեղծվածային շնչառական հիվանդությամբ, այդ թվում՝ մասնավոր կլինիկայի ութ բուժաշխատող, եւ երկուշաբթի օրվանից երեքը մահացել են, լրագրողներին ասել է Տուկումանի առողջապահության նախարար Լուիս Մեդինա Ռուիսը:
Իշխանությունները հիվանդության թեստավորում են իրականացնում։ Ընդ որում, Մեդինան նշել է, որ իրենք բացառել են COVID-ի եւ գրիպի A եւ B տեսակները:
Նմուշներն ուղարկվել են Բուենոս Այրեսի Մալբրանի ինստիտուտ: Երրորդ զոհը 70-ամյա հիվանդ էր, ով ընդունվել էր նույն կլինիկա, որտեղ անձնակազմը վարակվել էր վիրահատությունից առաջ։
Մեդինան պատմել է, որ կինը կարող է լինել «զրոյական հիվանդը, բայց դա այժմ ուսումնասիրվում է»: Առաջին հիվանդը մահացել է երկուշաբթի, երկրորդը՝ չորեքշաբթի։ Մեդինան հայտնել է, որ հիվանդները տառապում էին «ծանր շնչառական հիվանդությամբ՝ երկկողմանի թոքաբորբով, որը շատ նման է COVID-ին»:
Փորձագետները նաեւ վերլուծել են տեղի ջուրն ու օդորակիչները՝ պարզելու համար, արդյոք դա թունավորում էր, թե ոչ։ Առաջին վեց հիվանդների մոտ ախտանիշները սկսվել էին օգոստոսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում: Վերջին երեք դեպքերից երկուսը բուժվում են հիվանդանոցում, մեկը՝ տնային պայմաններում։






