Եգիպտոսում գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը  մի տղամարդու մոտ, որը կանոնավոր կերպով ճանապարհորդում էր դեպի Եվրոպա, հաղորդում է Medical Xpress-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։ 

«Կապիկի ծաղիկի առաջին դեպքը հայտնաբերվել է Եգիպտոսում։ 42-ամյա տղամարդը կացության թույլտվություն ունի եվրոպական երկրներից մեկում, որտեղ նա կանոնավոր ճանապարհորդում է»,-ասվում է երկրի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ 

Տղամարդուն մեկուսացրել են։  

Մայիսից ի վեր կապիկի ծաղիկով վարակման դեպքերի թիվն աճել է Արեւմտյան եւ Կենտրոնական Աֆրիկայում, որտեղ հիվանդությունն արդեն էնդեմիկ է դարձել։   

Մայիսից ի վեր կապիկի ծաղիկից մահացել է 18 մարդ։