Սույն թվականի սեպտեմբերի 16–ին ժ. 14.00–ին Երևանում, IBIS հյուրանոցի խորհրդակցությունների սենյակում տեղի կունենա Կլոր սեղան– հանդիպում ֆրանսիացի ռազմական բժիշկներ թոքային-անոթային վիրաբույժ պրոֆեսոր Ռենե Ժանկովիչի եւ թոքային-անոթային վիրաբույժ Պրոֆեսոր Ֆրանսուա Պոնսի (Ռազմական Հոսպիտալներ Վալ դե Գրաս, Պերսի) հետ։
Կքննարկվեն հետեւյալ հարցերը՝
- Ռազմական վիրաբուժության առանձնահատկությունները՝ աստիճանական/ փուլային կառավարում, ձգաբանություն և այլն վիրաբուժության մեջ,
- Ռազմական վիրաբուժների նախապատրաստում
- Կրծքավանդակի բաց եւ փակ վնասվածքներ
- Կրծքա-որովայնային եւ պարանոցա-կրծքային վնասվածքներ
Հանդիպման լեզուն ֆրանսերեն է, հայերեն թարգմանությամբ:






