ԱՄՆ Դեղորայքի եւ սննդամթերքի հսկման կենտրոնը (FDA) հաստատել է արյան եւ ոսկրածուծի քաղցկեղի բուժման նոր դեղորայք՝ արտադրված Ռոշ ընկերության կողմից:
Gazyva-ն քիմիոթերապիայի հետ համատեղ պայքարում է քրոնիկ լիմֆատիկ լեյկեմիայի դեմ, որը նախկինում համարվում էր անբուժվելի հիվանդություն: Դեղորայքը սպանում է քաղցկեղային բջիջներին ու խթանում է օրգանիզմի իմունային համակարգը, հաղորդում է Fox News-ը:
Քրոնիկ լիմֆատիկ լեյկեմիան զարգանում է շատ դանդաղ եւ սովորաբար ախտորոշվում է ծեր տարիքի մարդկանց մոտ: Ազգային ուռուցքաբանական ինստիտուտը հաղորդում է, որ ընթացիկ տարում ավելի քան 15 600 ամերիկացու մոտ կախտորոշվի, եւ նրանցից 4 580-ը կմահանա այս հիվանդությունից:
FDA-ն հաստատեց դեղորայքը՝ հիմնվելով հետազոտության վրա, որի համաձայն Gazyva-ն քիմիոթերապիայի հետ, ի տարբերություն միայն քիմիոթերապիայի, ավելի ուժեղ է ազդում, եւ դանդաղեցնում հիվանդության զարգացումը: Այս դեղորայքը ստացած հիվանդները միջինում ապրում էին 23 ամիս, այն ժամանակ, երբ քիմիոթերապիա ստացած հիվանդները ապրել են ընդհամենը 11,1 ամիս:
Այս ներարկումային դեղորայքը դարձավ առաջինը, որը հաստատվեց FDA-ի եւ Կոնգրեսի կողմից:
Վերջինիս հիմնական կողմնակի ազդեցություններն են՝ անեմիան, տենդը, ցավը մկաններում եւ հոդերում, ինչպես նաեւ արյան մեջ լեյկոցիտների ցածր մակարդակը:






