Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 5-7-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/ EMT) բարձր մակարդակի 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպումը:
Բարձր մակարդակի միջազգային միջոցառումը կհամախմբի ավելի քան 500 մասնակցի շուրջ 100 երկրներից և կազմակերպություններից:
Գլոբալ հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան կժամանեն առողջապահական միջազգային կառույցների ղեկավարներ, տարբեր երկրների առողջապահության նախարարներ, արագ արձագանքման ոլորտի փորձագետներ, բարձրաստիճան հյուրեր:
Միջոցառման լեզուն անգլերենն է, համընթաց թարգմանությամբ։






