Եվրոպայում սկսվել է կորոնավիրուսով հիվանդացության նոր ալիք, որը մի շարք նոր խնդիրներ է առաջացրել։

Ինչպես տեղեկացրել է The Guardian-ը, Մեծ Բրիտանիայում հիվանդացությունն  սկսել է աճել դեռեւս սեպտեմբերին։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Անգլիայում մեկ շաբաթում՝ մինչեւ սեպտեմբերի 17-ը, հիվանդացել է 857,4 հազար մարդ։ Մեկ շաբաթ առաջ նրանց թիվը 766,5 հազար էր։ Հիվանդացությունն ավելացել է նաեւ Ուելսում։ Երկրի հարավ-արեւմուտքում սկսել են ավելի հաճախ դիմել բուժօգնության համար. սեպտեմբերի կեսից ցուցանիշը բարձրացել է 250 տոկոսով։ Նման դինամիկա է նաեւ եվրոպական մի շարք այլ երկրներում։

Ինչպես գրել է Ars Technica-ն, հիվանդացության վերելքը պայմանավորված է մի քանի պատճառներով։ Ցրտելու պատճառով մարդիկ ավելի հաճախ են գտնվում փակ տարածքներում, որտեղ ավելի հեշտ է վարակվելը։ Դպրոցներում եւ համալսարաններում սկսվել է ուսումնական տարին։ Պատվաստումից կամ հիվանդությունից հետո իմունտիտետը թուլանում է։ Մարդիկ հազվադեպ են դիմակներ կրում, սահմանափակումները հանվել են։

Կորոնավիրուսի գերակշռող տարբերակը մնում է օմիկրոնի BA.5 տարատեսակը, բայց միանգամից մի քանի նոր մուտացիաներ երկյուղներ են առաջացնում. լաբորատոր փորձարկումները ցույց են տալիս, որ օմիկրոնի նոր տարատեսակներն ավելի լավ են հաղթահարում իմունային համակարգի առաջին եզրագծերը, քան դրանց նախորդները։

Մարիա վան Քերկհոուվը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից կարծում է, որ կորոնավիրուսի տարածմանը եւ փոփոխությանն ամբողջ աշխարհում հետեւում են առանց սկզբնական զգոնության, եւ սա մտահոգիչ է։ Վիրուսն էվոլյուցիայի է ենթարկվում եւ լայնորեն տարածվում է։ Կարելի է չկասկածել, որ կլինեն հիվանդացության նոր ալիքներ։