ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատվոգրեր է հանձնել Կանադայի «Ալբերտայի համալսարան»-ի նյարդավիրաբուժության դոցենտ Միքայել Սքոն Մուրաթօղլուին, Գլենդելի (ԱՄՆ) «Ադվենտիստ կաթվածի համապարփակ կենտրոն»-ի նյարդավիրաբույժ Միքայել Գրիգորյանին և Բոսթոնի Համալսարանի (ԱՄՆ) պատվավոր դոկտոր Վիկեն Բաբիկյանին գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիա ծառայություններում ներդրած նշանակալի ավանդի համար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

311255784_407002831621593_8332846661973038198_n.jpg (74 KB)
311465888_407002844954925_6855260790806504531_n.jpg (74 KB)

«Բարձր եմ գնահատում առողջապահության ոլորտի զարգացմանն ուղղված Ձեր ջանքերն ու նվիրումը: Բնակչության առողջության պահպանմանը և կյանքի որակի բարելավմանը միտված այս ծրագիրը բարեհաջող ընթանում է: Իսկ ստեղծված համագործակցությունը մնայուն և լավ օրինակ է»,- ընդունելով Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին, ասել է Անահիտ Ավանեսյանը:

Հյուրերը ուրախությամբ փաստել են, որ կաթվածի բուժման ծրագիրը հասանելի է դառնում մարզային բնակչության համար` Գյումրիի բժշկական կենտրոնում ծրագրի ներդրման օրինակով:

Անդրադարձ է եղել նաև կաթվածի հեռաբժշկության զարգացմանը, մասնագետների վերապատրաստման հնարավորություններին, միասնական գործելակարգ մշակելու անհրաժեշտությանը:

Քննարկվել են նաև հեռանկարային հարցեր:

311102371_407002841621592_643258661607749613_n.jpg (92 KB)